Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Հենց այնպես մարդիկ չեն ներգրավվի որևէ շարժման մեջ»

«Հենց այնպես մարդիկ չեն ներգրավվի որևէ շարժման մեջ»
04.12.2013 | 20:41

Առաջիկայում կմեկնարկի «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը, որի մասին դեռ տարեսկզբից հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այդ պայմանագրի նպատակների, անելիքների մասին կտեղեկանանք օրեր անց, երբ միավորման կառավարման խորհուրդը կհրավիրի մամուլի ասուլիս: Ի՞նչ կարող է տալ «Քաղաքացիական պայմանագիրը> մեր հանրությանը, երբ Հայաստանում գործում են բազմաթիվ կուսակցություններ, ներկայացնում են տարբեր ծրագրեր ու գաղափարախոսություններ, սակայն մեկ ու կես տասնամյակ է, ինչ նրանք չեն կարողանում հասնել գոնե լեգիտիմ իշխանության ձևավորմանը: ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իր նպատակներն իրագործելու համար պետք է ստեղծի քաղաքական կուսակցություն: «Այն մարդիկ, անկուսակցականները, ովքեր կանդամագրվեն այդ պայմանագրին, կդառնան հենց նշյալ կազմակերպության, կուսակցության անդամ: Ես չեմ կարծում, որ անկուսակցականները կանդամագրվեն որևէ շարժման: Այն մարդիկ, ովքեր դուրս են մնացել գոյություն ունեցող քաղաքական կուսակցություններից, ուրեմն բծախնդիր են: Նրանք ապաքաղաքական մարդիկ են, որոնց դժվար է ներգրավել որևէ շարժման մեջ»,- կարծում է Ազատ Արշակյանը: Ազատ Արշակյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ցանկացած քաղաքական խնդրի լուծմանը հասնելու համար անխուսափելի է դառնում կազմակերպության վերածումը կուսակցության:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ